Լրահոս

18.07.2012 10:09


Կիմ Չեն Ինին մարշալի կոչում են շնորհել

Կիմ Չեն Ինին մարշալի կոչում են շնորհել

Կորեայի Ժողովրդա–Դեմոկրտական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ինին շնորհվել է հյուսիսկորեական բանակի մարշալի կոչում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Մարշալի կոչում է կրել նաև նրա հայրը՝ ԿԺԴՀ–ի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը։ Վերլուծաբանների կարծիքով` կոչմանն արժանանալուց հետո  Կիմ Չեն Ինը կամրապնդի իր իշխանությունը բանակի վրա:

Կիմ Չեն Ինին մարշալի կոչումը տրվել է բարձրագույն զինվորական պաշտոնում վերանշանակումների առիթով: Աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի որոշմամբ` հեռացվել է բանակի գլխավոր շտաբի ղեկավար 69-ամյա Լի Էն Հոն, ինչպես նշվում է` առողջական խնդիրների պատճառով: Վերլուծաբանները կարծում են, որ նրա հեռացումը քաղաքական ենթատեքստ ունի: Պատահական չէ, որ այս նորությունն առաջացրել է տեղի լրագրողների նկատելի վրդովմունքը:

Այս խորագրի վերջին նյութերը